Foto

Ինչո՞ւ պետք է օրերով անհարմարության մեջ ապրենք

Սա Հայաստանն է և վե՛րջ Մի շաբաթվա մեջ արդեն երրորդ անգամ են մեր հոսանքը կտրում՝ 2 ժամով, 4 ժամով, 24 ժամով... Իսկ այսօր էլ ջուր չունենք... Հոսանքի անջատումները դարձել են հաճախակի ու մենք՝ հարևանններով ամեն անջատման ժամանակ բջջայինով զանգում ենք էլցանցի մեր բաժանմունք: Ու գիտենք, որ զանգին պատասխանող չի լինելու, բայց համառորեն ամեն անգամ զանգում ենք... Անտե՛ր մնաք դո՛ւք, որ էլցանց ու «Երևան Ջուր» եք կոչվում... Ինչո՞ւ պետք է օրերով անհարմարության մեջ ապրենք, երբ ամեն ինչից զրկելով մեզ՝ դրամ-դրամ հավաքում ենք, որ ժամանակին վճարենք վարձերը... Իսկ անջատումների, մեր ներվերն ուտելու համար ոչ մի փոխհատուցում չկա... Կենդանական աշխարհի ո՞ր դասին եք պատկանում դուք: Ասեք՝ իմանանք, որ էլ ձեզ չզանգենք, պատեպատ չընկնենք էս անտեր մնացած «Ապահով Հայաստանում»...

Կիմա Եղիազարյանի ՖԲ էջից