Foto

Պատվոգրեր ու հուշամեդալներ՝ արյան կամավոր դոնորներին (ֆոտոշարք)

Հունիսի 14-ին ամբողջ աշխարհում նշվում է արյան դոնորի միջազգային օրը: Արյան կամավոր դոնորության օրվա միջոցառումներն այս տարի անցկացվում են «Արյունը միավորում է բոլորիս» խորագրով:

Հայաստանում տարեցտարի ավելանում է հավաքագրվող արյան քանակը. եթե 2000-2001թթ. տարեկան իրականացվում էր մոտ 6000-7000 արյունատվություն, ապա 2015թ. կատարվել է մոտ 15.000, սակայն այս ցուցանիշը ևս բավարար չէ և մեր երկրում արյան քանակի ավելացման խնդիր կա:

ՀՀ ԱՆ Ռ.Հ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը արյան դոնորի միջազգային օրվա շրջանակում կազմակերպել էր «Արյունը միավորում է բոլորիս» կարգախոսով միջոցառումը:

Ինչպես լրագրողների հետ զրույցում նշել է Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանը՝ կենտրոնը մեծ թվով դոնորներ է ունեցել ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ, սակայն դրա ավարտից հետո դոնորների հոսքն արյունաբանական կենտրոն պակասել է:

-Այսօր շատ հիվանդներ կան, որոնք ամեն օր արյան բաղադրամասերի կարիք ունեն: Կոչ եմ անում մեր հայրենակիցներին, ովքեր մեծ ակտիվություն են ցուցաբերում նեղ օրերին, մշտապես գան և դոնորագրվեն,-ասել է նա՝ ընդգծելով, որ արյան բաղադրամասեր հանձնելը նշանակում է՝ նվիրաբերել կյանքի մի մասնիկը դրա կարիքն ունեցողներին:

Միջոցառման ընթացքում ՀՀ առողջապահության նախարարի հրամանով արյան ծառայության մի խումբ բուժաշխատողներ, բազմակի արյան դոնացիաներ կատարած կամավոր դոնորներ, ինչպես նաև Հայաստանում արյան կամավոր դոնորությանն աջակցող կազմակերպություններ պարգևատրվել են պատվոգրերով, հանձնվել են նաև շնորհակալագրեր:

Vesti.am-ը զրուցել է նաև միջոցառմանը ներկա փոքրիկներից մեկի՝ 8-ամյա Հասմիկ Ամալյանի հետ, ով նույնպես արյան բաղադրիչների կարիք ունի: Հասմիկը մեծ սիրով է դպրոց հաճախում: Աղջնակը երազում է երգչուհի կամ պարուհի դառնալ, ավելին՝ Vesti.am-ի ընթերցողներին նա երգ է նվիրել:

Մարամասները՝ Vesti.am տեսանյութում։

Vesti.am

https://www.youtube.com/watch?v=_d2GA4mtuJE&feature=youtu.be