Foto

Արա Աբրահամյանը և Տիգրան Սարգսյանը քննարկել են Երևանում Եվրասիական ներդրումային ֆորումի անցկացման հարցերը

Փետրվարի 15-ին, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի շտաբ-բնակարանում տեղի է ունեցել Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հանդիպումը Տիգրան Սարգսյանի հետ, ով սույն թվականի փետրվարի 1-ից ստանձնել է ԵՏՀ Կոլեգիայի նախագահի պաշտոնը:

Հանդիպման մասնակիցների ուշադրության առարկան է եղել կապերի զարգացումն ու փոխգործակցությունը՝ եվրասիական ինտեգրման հետագա զարգացման նպատակով:

Ա. Աբրահամյանը և Տ. Սարգսյանը մասնավորապես քննարկել են 2016թ. հունիսի վերջին Երևանում կայանալիք խոշոր տնտեսական՝ Եվրասիական ներդրումային ֆորումի կազմակերպման և անցկացման հարցերը, որում իրենց մասնակցությունն  են հաստատել Ռուսաստանի, Չինաստանի, Հարավային Կորեայի, Իրանի և այլ երկրների խոշոր կորպորացիաների ղեկավարները:

Տիգրան Սարգսյանը հավանություն է տվել տվյալ միջոցառման անցկացմանը և հայտնել իր պատրաստակամությունը՝ նման կարևոր նախագծի իրականացմանն օգնել յուրաքանչյուր հարցով:

Vesti.am