Փետրվարի 16-ին տեղի ունեցած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի գործնական հանդիպման ժամանակ ԵՏՀ Էներգետիկայի և ենթակառուցվածքի Կոլեգիայի անդամ (Նախարար) Դանիլ Իբրաևը և Ռուսաստանի Դաշնային հակամենաշնորհային ծառայության ղեկավարի տեղակալ Անատոլի Գոլոմոլզինը քննարկել են էներգետիկայի և տրանսպորտի ոլորտների համագործակցությունը:
Մասնավորապես, վերանայվել են էներգետիկ ռեսուրսներով բորսային առևտրի զարգացման խնդիրները, բնական մենաշնորհային ոլորտներում սակագնային գործելակերպը և դեպի բնական մենաշնորհի սուբյեկտների ծառայություններ հասանելիությունը:
Քննարկվել են նաև համագործակցության ընդլայնման առաջարկները հակամենաշնորհային քաղաքականության Միջպետական խորհրդի շրջանակներում՝ տեղեկատվության փոխանակման և միջոցառումների ընթացքում համատեղ գործունեության նպատակով:
Հանդիպման մասնակիցներն առանձնահատուկ ուշադրություն են դարձրել ԵՏՄ-ում ընդհանուր էներգետիկ և տրանսպորտային ծառայությունների շուկաների ձևավորմանը և առկա խոչընդոտների վերացմանը:
Կարևորելով նման հանդիպումների արդիականությունը եվրասիական ինտեգրման հետագա զարգացման համար՝ Դանիլ Իբրաևը և Անատոլի Գոլոմոլզինը որոշել են մշտապես կանոնավոր գործնական հանդիպումներ անցկացնել :
Vesti.am