Մայիսի 27-ին ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում նույնպես տեղի է ունեցել ուսումնական տարին եզրափակող Վերջին զանգի հանդիսավոր արարողություն: Վարժարանն այս տարի տվել է 69 շրջանավարտ:
Արարողության ընթացքում վարժարանի սաները հանդես են եկել տարբեր ելույթներով: Նրանք ցուցադրական ձեռնամարտ և այլ ռազմական գործողություններ են ներկայացրել, այդ թվում վայրէջք բարձունքից, մեկ հպումով ցատկեր, բարձունքը հաղթահարելու և գետն անցնելու վարժություններ և այլն: Վերջին զանգի հանդիսավոր արարողությունը եզրափակել են ավարտական նրբագեղ վալսով և տոնական քայլերթով:
Վարժարանի շրջանավարտ Գարիկ Մատինյանը, ում այս տարի՝ որպես օրինակելի սանի կցել են Մոնթե Մելքոնյանի անձնական ինքաձիգը, վերջին անգամ հնչեցրել է վարժարանի զանգը:
Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի պետ, գնդապետ Վ. Ոսկանյանն իր ուղերձում հիշատակել է նաև ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված վարժարանի սան մայոր Հայկ Թորոյանի անունը։ Նա նշել է նաև վարժարանի այն շրջանավարտների անունները, ովքեր արժանի հակահարված են հասցրել հակառակորդի բանակին քառոօրյա պատերազմի ընթացքում։ Նրանց շարքում են կապիտան Սեդրակ Մարտիրոսյանը, փոխգնդապետ Արմեն Մարկոսյանը, լեյտենանտ Անդրանիկ Սիմոնյանը և ուրիշներ:
Հիշեցնենք որ, Վերջին զանգի հանդիսավոր արարողության մասնակից էր նաև ՀՀ վաստակավոր արտիստ, ՀՀԿ պատգամավոր Շուշան Պետրոսյանը, ով «Արցախի հողում» երգը կատարելիս արտասվել էր:
Մանրամասները Vesti.am-ի տեսանյութում:
https://www.youtube.com/watch?v=MegJbZxqgI4&feature=youtu.beVesti.am