Foto

«Շեքսպիրն ապրում է մետրոյում». Vesti.am-ի ֆոտոշարքը

Այս տարի ողջ աշխարհում նշվում է Շեքսպիրի մահվան 400-րդ տարին, որից անմասն չի մնում նաև Հայաստանը: Բրիտանական խորհուրդը միացել է համաշխարհային միջոցառումների շարքին և մայիսի 20-ին Երևանի Մետրոպոլիտենի կայարաններում ներկայացրել է «Շեքսպիրն ապրում է մետրոյում» ծրագիրը:

Դերասան Արսեն Գրիգորյանը Երևանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում ընթերցել է Շեքսպիրի ստեղծագործությունների հայերեն թարգմանությունը: Նրան զուգահեռ Փոքր թատրոնի դերասանները խաղացել են Shake Speare ներկայացման հատվածներ:

Ներկայացնում ենք Vesti.am-ի ֆոտոշարքն այդ միջոցառումից:

Vesti.am