Foto

Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ անօդաչու սարքեր կարտադրեն

Ադրբեջանում անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության մասին արձանագրություն է ստորագրվել թուրքական «Baykar» ընկերության և Ադրբեջանի պաշտպանության նախարարության միջև։

APA-ն հայտնում է, որ համապատասխան տեղեկությունը տարածել է «Baykar» ընկերությունը։

Նշվել է, որ արձանագրությունը ստորագրել են «Baykar»-ի գլխավոր տնօրեն Հալուք Բայրաքթարը և Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար Ագիլ Գուրբանովը։