Foto

Կինն ստիպված է եղել կոտրել աղջկա ատամները նրա կյանքը փրկելու համար

Հինգամյա Զառան Թուրքիայում արագության բլրակի վրա մեջքի վրա ընկել է ռետինե օղակից: Նրա մայրը՝ բրիտանուհի Ադել Օլսերը, տեսնել, թե ինչպես է երեխան առանց գիտակցության գահավիժում բլրակից, գրում է soulpost.ru-ն:

Կինը նունպես օղակով իջնելիս է եղել, սակայն ջրի մեծ հոսքի պատճառով չի կարողացել շուտ հասնել աղջկա մոտ, դրա համար էլ ստիպված է եղել սպասել, մինչև կհասնեն ներքև: Այդ ժամանակ Ադելը շտապ բռնել է աղջկան, նրան պառկեցրել է ու մաքրել շնչուղիները, որի համար ստպված է եղել կոտրել երեխայի ատամները, քանի որ հարվածից աղջկա ծնոտը փակված է եղել: Այսպիսով, կինը, ով  սովորական վաճառող է, կարողացել է ուղղել երեխայի լեզուն, որպեսզի այն չփակի կոկորդը:

Բժիշկներն ասում են, որ Զառան հնարավոր է կաթվածահար մնար, սակայն  3 շաբաթ անց, լիարժեք ապաքինված, նրան դուրս են գրել հիվանդանոցից՝:

«Իմ առաջին արձագանքն այն էր, որ նա մահացել է,-հիշում է 41-ամյա մայրիկը։-Ես նրան ուղղեցի ու տեսա, որ նրա աչքերը բաց են: Նա չէր շնչում, ծնոտը փակ էր: Արձակուրդից մեկ շաբաթ առաջ ես առաջին օգնության դասընթացի էի մասնակցել, ինչն էլ ինձ օգնեց,  քիչ թե շատ, հանգստություն պահպանել»:  

Զառան կոտրել է վիզը, ծնոտն ու ձեռքը, սակայն հիմա լիովին ապաքինվել է:

Vesti.am