Foto

Պուգաչովան համացանցում տեղադրել է երեխաների և իր ու Գալկինի մանկության լուսանկարները (ֆոտոշարք)

Ալլա Պուգաչովան արդեն չի թաքցնում փոխնակ մոր միջոցով ծնված իր փոքրիկ երեխաներին՝ Հարրիին և Լիզային: Վերջերս, Պրիմադոննայի ծննդյան օրվան ընդառաջ, ֆիլմ էր նկարահանվել երգչուհու մասին, որտեղ նաև ցուցադրված էր, թե ինչպես են Ալլա Պուգաչովան և Մաքսիմ Գալկինը խաղում իրենց երեխաների հետ:

Պուգաչովան ասում է, որ փոքրիկ Հարրին շատ նման է հորը, իսկ Լիզան՝ ավելի շատ մորը, և ոչ միայն բնավորությամբ, այլ նաև արտաքինով: Սա ապացուցելու համար Պուգաչովան համադրել է իր և Գալկինի մանկության նկարները Հարրիի և Լիզայի լուսանկարների հետ:

Արժե նշել, թեև Ալլա Պուգաչովան արդեն 67 տարեկան է, սակայն որոշել է արմատապես փոխել իր արտաքինը:

Vesti.am