Foto

Սիրելի հայորդիներ ջան, ես պարզապես ապշած եմ. Տեր Շմավոն քահանա

Սիրելի հայորդիներ ջան. Ես պարզապես ապշած եմ, թե ինչքան կարելի է ատելությամբ լցվել որևէ անձի նկատմամբ և անձնական վիրավորանքներ գրել։ Որևէ մեկը իրավունք չունի մյուսին վիրավորել, այն էլ հեռակա կարգով։ Հեռվից խոսելը և վիրավորանքներ տեղացնելը շիտակ չէ։ Եթե անգամ ցանկանում ես մարդուն խիստ կերպով հանդիմանել, դա կարելի է անել առանց վիրավորանքի։ Եթե շաաատ ես ուզում վիրավորել, հանդիպիր այդ մարդուն ու դեմքին ասա այն ամենը, ինչ մտածում ես և պատասխան ստացիր։ Ես Խաչիկի գրածի մեջ անձի վիրավորանք չտեսա։ Չգիտես ինչու շատերը շտապում են փնովել մարդուն, սակայն և նրա լավ գործերի մասին որևէ մեկը օգնական չեղավ, կամ էլ շատ ավելի քչերը, քան այսօրվա փնովողները։ Դա արդարացի չէ։ Մի չարացեք։ Ասելիքներդ ասեք պարկեշտության սահմանները պահելով։ Դա է գեղեցիկը։ Օրհնությամբ` Տեր Շմավոն քահանա

Կից հրապարակումը` այստեղ:

Տեր Շմավոն քահանայի ՖԲ էջից