Foto

Արա Աբրահամյանի բարեգործական ծրագրերը շարունակվում են. տեսանյութ

Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը շարունակում է իր բարեգործական ծրագրերը: Նրա հիմնած բարեգործական ճաշարանի շուրջ 200 կարիքավոր շահառուները արտակարգ դրության պայմաններում ամեն շաբաթ սննդամթերք են ստանում, քանի որ հասարակական տրանսպորտի բացակայության և տեղաշարժման սահմանափակումների պատճառով հնարավորություն չունեն սնվել ճաշարանում: Կարիքավորներին սննդի մատակարարումը կշարունակվի, մինչև վերականգնվի ճաշարանի բնականոն աշխատանքը: