Երևանի պետական բժշկական համալսարանի ղեկավարության որոշմամբ՝ հատուկ մեկուսարան է պատրաստվել առանձնացված շենքում։
«Վաղն ամբողջովին պատրաստ կլինի մեկուսարան՝ առանձնացված շենքում տեղակայված, անհրաժեշտ բժշկական սարքավորումներով հագեցած։
Տա Աստված, հատուկ նպատակով ստեղծված այս մեկուսարանն այսպես դատարկ էլ մնա․․․ Մնացե՛ք տանը․․․ Եղե՛ք առողջ», - ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։