Foto

Չեմպիոնների և Եվրոպայի լիգայի եզրափակիչները հետաձգվել են անորոշ ժամկետով

Ֆուտբոլի Չեմպիոնների և Եվրոպայի լիգայի եզրափակիչների ժամկետները կրկին տեղափոխվել են:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը հայտնում է, որ հետաձգվել են Չեմպիոնների լիգայի, Եվրոպայի լիգայի և կանանց Չեմպիոնների լիգայի եզրափակիչները, սակայն հստակ ժամկետներ հայտնի չեն:

Ավելի վաղ միջազգային ԶԼՄ-ները գրում էին, թե մայրցամաքային երկու խոշորագույն ակումբային մրցաշարերը կանցկացվեն հունիս մասին: Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կկայանա Ստամբուլում հունիսի 27-ին, իսկ Եվրոպայի լիգայի եզրափակիչը` հունիսի 24-ին լեհական Գդանսկում: