Այս պահի դրությամբ ունենք կորոնավիրուսի 194 դեպք, Facebook-յան ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հաստատված դեպքերի 78 տոկոսը ընդհանրապես ջերմություն չունի: 70-ից բարձր տարիքային խմբից ունենք 3 հոգի հիվանդ, իսկ 80-ից բարձր հիվանդ չունենք, սա նշանակում է՝ ռիսկային գոտում հիվանդ չունենք», - ասաց վարչապետը։
Նա նշեց, որ մեծագույն խնդիրը ոչ այնքան կորոնավիրուսի տարածումը կանխելն է, որքան «ապահովելը, որ դրա հետևաքով չունենանք մահեր կամ ունենանք նվազագույն մահեր»: