Foto

«Ռոլան Գարոս»-ը հետաձգվել է մինչև աշուն

Թենիսի «Մեծ սաղավարտ»-ի տարվա երկրորդ մրցաշարը` «Ռոլան Գարոս»-ը հետաձգվել է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում են կազմակերպիչները: Ֆրանսիայի բաց առաջնությունը պետք է անցկացվեր մայիսից 24-ից հուլիսն ընկած ժամանակահատվածում, սակայն այն կկայանա աշնանա` ըստ նախնական որոշման` հոկտեմբերին:

Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով դադարեցվել են նաև թենիսի գրեթե բոլոր միջազգային մրցաշարերը:

Նոր կորոնավիրուսի` CՕVID-2019-ի բռնկումը գրանցվել է 2019 թվականի դեկտեմբերի վերջինԿենտրոնական Չինաստանի ամենախտաբնակ քաղաքում՝ 12-միլիոնանոց Ուհանում: Առողջապահությանհամաշխարհային կազմակերպությունն այն բնութագրել է որպես պանդեմիա: Աշխարհումկորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հատել է 187 հազարը: