Foto

Կարո Փայլան․«Իրավիճակը լուրջ է, իսկ նախարարը՝ անլուրջ»

Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության»  (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանը Թուրքիայում կորոնավիրուսի առաջին դեպքի գրանցումից հետո գրառում է արել։ 
 
Ավելի վաղ Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան հայտարարել է, որ կորոնավիրուսով վարակվելու մեջ կասկածվող մի քաղաքացու ախտորոշման թեստի արդյունքները դրական են եղել:
 
«Կորոնավիրուսի համաճարակից ժողովրդին պաշտպանելու համար ցանկացած միջոց պետք է ձեռնարկվի։ Այդ համաճարակը տնտեսությանն էլ հարվածելու։
 
Էկոնոմիկայի նախարարը  ձեռնարկվելիք միջոցների վերաբերյալ որևէ հայտարարություն չարեց։  Իրավիճակը լուրջ է, իսկ նախարարը՝  անլուրջ»,- նշել է հայ պատգամավորը։ 
 
Փայլանը նշել է նաև, որ կորոնավիրուսի տարածման հետևանքով Թուրքիայում գործազրկությունը, որը այժմ բավական բարձ մակարդակի վրա է, ավելի է աճելու։