Ադրբեջանի բանակի Նախիջևանի կայազորի զորքերի մարտական համաձայնեցման 2020 թ. ծրագրի համաձայն՝ Նախիջևանում սկսվել են հրամանատարական և շտաբային վարժանքներ, գրում է minval.az կայքը:
Երկկողմանի եռաստիճան հրամանատարաշտաբային զորավարժությունների սցենարի համաձայն՝ ռազմական կազմավորումներն ու ստորաբաժանումները մարտական պատրաստության ահազանգով դուրս են բերվել ուսումնական տարածքներ ՝ զորքերը տարբեր աստիճանի մարտունակության վիճակի բերելու նպատակով: