Foto

Ավստրիայի կանցլերը Եվրոպային կոչ է արել չենթարկվել Թուրքիայի ճնշմանը

Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը հայտարարել է, որ եվրոպական երկրները չպետք է ենթարկվեն Թուրքիայի կողմից փախստականների հարցով ճնշումներին, գրում է ria.ru-ն։

«Մենք ականատես ենք լինում Հունաստանի վրա Թուրքիայի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից կազմակերպված հարձակմանը։ Սա պետության կողմից կազմակերպված և նպատակաուղղված հարձակում է։ Եվրոպան չպետք է ենթարկվի այդ ճնշմանը»,- հայտարարել է նա։

Աղբյուր՝ Tert.am