Foto

Թբիլիսին չեղարկել է դեպի Երևան 2 չվերթները

Թբիլիսին չեղարկել է դեպի Երևան թռիչքները:

Ինչպես հայտնի է, այսօր երեկոյան 18:50-ին Թբիլիսիից Երևան չվերթ պետք է կատարեին ինչպես Georgian Airways, այնպես էլ Armenia Aircompany-ի ինքնաթիռները, սակայն Թբիլիսին չեղարկել է թռիչքները:

ՀՀ քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ «Armenia Aircompany»-ի չվերթը չեղարկվել է, քանի որ օդանավը կապիտալ զննման է գնացել: Նա վստահեցրեց, որ օդանավը խնդիր չունի, դա ստանդարտ ստուգում է: