Foto

Հայաստանը Լոնդոնում միասնական տաղավարով կմասնակցի «AI & Big data EXPO» ցուցահանդեսին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հրավիրում է ընկերություններին մասնակցելու ս․թ․ մարտի 17-18 Լոնդոնում անցկացվելիք «AI & Big data EXPO» միջազգային ցուցահանդեսին (https://www.ai-expo.net/): 

Պատվիրակության կազմում ընդգրկված ընկերությունները հեղինակավոր այս ցուցահանդեսին  Հայաստանը կներկայացնեն  «Armenia» միասնական տաղավարով։
Հայաստանյան ընկերություններին հնարավորություն է ընձեռվում միասնական տաղավարի շրջանակներում ներկայացնելու իրենց արտադրանքն ու նորարարական լուծումները, ձեռք բերելու նոր գործընկերներ, ընդլայնելու իրացման ու գործակցության շուկաները:
Ցուցահանդեսին մասնակցելու հայտ ներկայացրած և ընտրված  ընկերությունների ներկայացուցիչների գիշերակացը (3 գիշեր) և տաղավարում ներկայացվածությունը կհոգա ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։ 
 
Հայտադիմումը և մասնակից ընկերությունների  ընտրության չափորոշիչները ներկայացված են  AI-EXPO Application Form  -ում։
 
Հայտադիմումի լրացման վերջնաժամկետն է մարտի 1-ը:
Հավելյալ տեղեկությունների համար  զանգահարել 010.59.01.27 հեռախոսահամարով  
կամ գրել հետևյալ էլ․փոստի հասցեին` [email protected]։