Foto

Պատանի ըմբիշները 6 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում

Հայ պատանի հունահռոմեական ոճի ըմբիշները Բելառուսում մասնակցել են միջազգային մրցաշարի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է ըմբշամարտի ֆեդերացիան: Հայ ըմբիշները նվաճել են 6 մեդալ՝ 1 ոսկե, 4 արծաթե և 1 բրոնզե:

Մրցաշարի հաղթող է դարձել 60 կգ քաշային Դավիթ Ջոթյանը, արծաթե մեդալներ են նվաճել Սասուն Կարապետյանը 51 կգ, Արմեն Սուքիասյանը 55 կգ, Սուրեն Աղաջանյանը 60 կգ և Վիգեն Նազարյանը 92 կգ: Բրոնզե մեդալակիր է դարձել 48 կգ քաշային Հոմերոս Առաքելյանը:

Լիդայում կայացած մրցաշարին մասնակցել է 270 մարզիկ 15 երկրից: