Foto

Փետրվարի 24֊ին Երևանում կմեկնարկի ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովը:

Փետրվարի 24֊ին Երևանում կմեկնարկի ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովը:

Խորհրդաժողովին կմասնակցի Հայ Դատի ավելի քան 20 հանձնախմբերից և գրասենյակներից, ինչպես նաև ՀՅԴ կուսակցական մարմիններից մոտ 50 ներկայացուցիչ։ Համաժողովի օրակարգը ներառում է Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների աշխատանքների բոլոր ոլորտները՝ Արցախի հիմնախնդրից մինչև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչում, հատուցումներ, Թուրքիա-Ադրբեջան հակահայ պայքար, և այլն։ Կքննարկվեն նախորդ շրջանի աշխատանքները և անմիջական ապագայի ծրագրերը։ Փետրվարի 24֊ին, Երևանում կկայանա խորհրդաժողովի բացումը։ Փետրվարի 25-ին խորհրդաժողովը կշարունակվի Ստեփանակերտում, ԱՀ Ազգային Ժողովի նիստերի դահլիճում։

ՀՅԴ Հանրային կապերի գրասենյակ