Քուվեյթի նավահանգստային վարչությունը (KPA) դադարեցրել Է Իրանից եւ Իրան ուղեւորափոխադրումները երկրի նավահանգիստներով՝ Իրանում կորոնավիրուսով վարակման եւ մահվան դեպքերից հետո: Այդ մասին հայտնել Է Քուվեյթի KUNA գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Այս որոշումը նախազգուշական միջոց Է ուղեւորների վրա հիվանդության հնարավոր տարածումը կանխելու նպատակով»,- ասված Է KPA-ի հայտարարության մեջ: Ավելի վաղ Քուվեյթի Kuwait Airways ազգային փոխադրողը դադարեցրել Է թռիչքներն Իրան: Իրանի առողջապահության նախարարությունը փետրվարի 20-ին հայտարարել Է կորոնավիրուսով վարակման երեք նոր դեպքերի մասին Կում եւ Արաք քաղաքներում: Բոլոր երեք վարակվածներն Էլ իրանցիներ են: Դրանից մեկ օր առաջ իշխանությունները հայտնել Էին Կումում կորոնավիրուսից մահվան երկու դեպքի մասին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: