Foto

Մեր երկիրը օտար ազդեցությունների կամ միջանձնային բախումների  փորձադաշտ չէ. «Ժառանգություն»

«Ժառանգություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել Ապրիլի 5-ի հանրաքվե անցկացնելու վերաբերյալ հայտնելով իր մտահոգությունները: Հայտարարությունում ասվում է.

«Հայաստանին անհրաժեշտ է Սահմանադիր ժողովի գումարում և նոր սահմանադրության նախագծի հանրաքվե

Միանշանակ է, որ Հայաստանի Հանրապետությունը կարիք ունի նոր Սահմանադրական դատարանի, բայց դեպի մեր երազանքների Սահմանադրական դատարանը տանող ճանապարհը չի կարող կառուցվել ո՛չ կեղծված առկա սահմանադրության, ոչ էլ հանրաքվեի միջոցով նրա մասնակի սրբագրման և ժողովրդի կողմից լեգիտիմացման փորձի վրա: