Foto

Տեղի է ունենում պետական հանցագործություն. Արծվիկ Մինասյան

Տեղի է ունենում պետական հանցագործություն, արդարադատության, սահմանադրական կարգի դեմ ուղղված հանցագործություն, «Սահմանադրական անվտանգություն․ մարտահրավերներ և լուծումներ» խորագրով քննարկմանն ասաց ՀՅԴ ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը։

«Քաղաքական իշխանությունն, ունենանալով մեծամասնություն խորհրդարանում, սահմանադրությամբ ունենալով հնարավորություն ինքն ընդունելու համապատասխան օրենքը կամ փոփոխությունը սահմանադրության մեջ, ինչու է այն տեղափոխում ժողովրդի վրա։ Այս հարցի պատասխանը, կարծում եմ, մեր հասարակության շատ անդամներ պիտի ստանան, որպեսզի կարողանան ճիշտ կողմնորոշվել», - ասաց Արծվիկ Մինասյանը։

«Որպեսզի այդ հանցագործությունը կոնկրետ անձանց վերագրվող և նրանց համար պատասխանատվություն նախատեսող օրենքի դրույթները չկիրառվեն, սկսեց շահարկել ժողովրդի անունը և հանրաքվեի ինստիտուտը բերեց օրակարգ։ Իրականում, քաղաքական իշխանությանը բոլորովին պետք չի հանրաքվե, այն անհրաժեշտ է մեկ բանի համար, որպեսզի ժողովրդի անունից և ժողովրդի որոշմամբ քողարկի իր հանցագործությունը», - ասաց Մինասյանը։

Աղբյուրը՝ Aysor.am