Foto

Դավիթ Բաբայան․ Մենք ունենք կարմիր գիծ, որից այն կողմ երբևիցե մենք չենք անցնելու

Թվիթերում ադրբեջանցի Սամիր Մամադովը գրառում է կատարել այն մասին, որ #ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպերչիկը հանդիպել է Արցախի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչների հետ և շնորհավորել նրանց։

Մենք այս բոլոր խնդիրները գիտենք։ Մենք իհարկե չենք ընդունում, որ այսպես կոչված ադրբեջանական համայնքին Ադրբեջանն ուզում է անընդհատ խցկել բանակցային գործընթացի մեջ։ Դա անընդունելի է։

Ինչպես ենք մենք դրա դեմն առնում, ամենակարևորը դա է, թե ինչ քայլեր ենք անում։ Առաջինը մենք չենք կարող #Ադրբեջան/ին արգելել այդ քաղաքականությունը չիրականացնել, ինքը դա անելու է։ Եվ երկրորդ, մենք չենք կարող արգելել միջազգային հանրությանը, համանախագահներին կամ նույն Կասպերչիկին չհանդիպել այդ մարդկանց հետ, բայց այդ հանդիպումները լոկ հումանիտար են։

Մենք ունենք կարմիր գիծ, որից այն կողմ երբևիցե մենք չենք անցնելու և թույլ չենք տա անցնեն։ Այդ ադրբեջանական կոչեցյալ համայնքը, ֆեյք հասկացողությունը, դա քաղաքական չէ, պետական կազմավորում չէ։

Հենց որ փորձեն նույնացնել դա #Արցախ/ի Հանրապետության հետ կամ այն դարձնել բանակցային գործընթացի կողմ, ապա դա այն կարմիր գիծն է, որ մենք երբեք թույլ չենք տա որևիցե մեկը խախտի։ Այդպիսի քայլերը բերելու են բանակցային գործընթացի տապալման։ Սա միանշանակ է։