Foto

Ռուսաստանը ԵԱՏՄ և ԱՊՀ երկրներին կորոնավիրուսի ախտորոշման միջոցներ է փոխանցել

ՌԴ իշխանություններն անվերադարձ հիմունքներով Եվրասիական տնտեսական միության և ԱՊՀ անդամ պետություններին են փոխանցել սեփական արտադրության լաբորատոր միջոցները, որոնք նախատեսված են նոր 2019-nCoV կորոնավիրուսի ախտորոշման համար:

Ինչպես նշում է ria.ru-ն, ավելի վաղ կորոնավիրուսի ախտորոշման համար նախատեսված ռուսական թեստ-համակարգերի անհրաժեշտ քանակ էր փոխանցվել Հայաստանին, Բելառուսին, Ղազախստանին, Ուզբեկստանին:

ՌԴ սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում հսկողություն իրականացնող «Ռոսպոտրեբնադզոր» դաշնային ծառայության հայտարարությունում ասվում է, որ քայլն իրականացվում է հարևան պետություններում վարակային հիվանդությունների սպառնալիքների դեմ պայքարի ներուժն ամրապնդելու նպատակով: