Foto

Նիկոլ Փաշինյան․2020 թվականին պետք է ապահովենք գոնե 8-9 տոկոս տնտեսական աճ

Պիտի բոլորով աշխատենք, որ 2020 թվականին ապահովենք գոնե 8-9 տոկոս տնտեսական աճ, ներառյալ՝ գյուղատնտեսությունը դուրս բերելով ռեցեսիոն փուլից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

«Դրա համար բոլոր նախադրյալները առկա են: Իսկ 2019 թվականի տնտեսական արդյունքները գնահատում եմ փայլուն»,-գրել է վարչապետը։ 

Վերջինս տեղադրել է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի հարցազրույցը, որտեղ նշվում է՝ 2019 թվականին ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը  տարեկան կտրվածքով կազմել է 7.8%: