Foto

Թրամփն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Այս մասին տեղեկացնում է թուրքական NTV հեռուստաալիքի կայքը:

Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Ջուդ Դիրը տեղեկացրել է, որ հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են Լիբիայում խաղաղություն հաստատելու հեռանկարները, սիրիական Իդլիբում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև ընդգծել են Միջերկրական ծովում Թուրքիայի և Հունաստանի միջև ստեղծված իրավունքների վեճի լուծման կարևորությունը:

ԱՄՆ նախագահը ցավակցություն է հայտնել Էրդողանին Թուրքիայի արևելյան Էլազիգի նահանգում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ: