Լոս Անջելեսում կայացել է ամենամյա «Գրեմմի» 62-րդ մրցանակաբաշխությունը
«Լավագույն երգ» և «Լավագույն ձայնագրություն» անվանակարգերում հաղթել է Բիլի Այլիշի Bad Guy-ը:
«Տարվա ալբոմ» և «Լավագույն փոփ վոկալային ալբոմ» անվանակարգերում կրկին պարգևատրվել է Այլիշը (When We All Fall Asleep, Where Do We Go?):
Բացի այդ, նա ճանաչվել է լավագույն նոր արտիստ:
«Լավագույն ռեփ կատարում» անվանակարգում հաղթել են DJ Khaled-ը, Ջոն Լեջենդն ու Նիփսի Հասլը՝ Higher ստեղծագործությունով:
«Լավագույն ռեփ երգ» անվանակարգում հաղթել է 21 Savage-ի և J. Cole-ի A Lot-ը:
«Լավագույն սոլո կատարում» անվանակարգում հաղթել է Lizzo-ի՝ Truth Hurts ստեղծագործությունը:
«Լավագույն ռոք երգ» և «Լավագույն ռոք կատարում» անվանակարգերում հաղթող է ճանաչվել Գարի Քլարկը՝ This Land երգով:
Լավագույն ռոք ալբոմ է ճանաչվել Cage The Elephant-ի Social Cues-ը:
«Լավագույն լատինական փոփ ալբոմ» անվանակարգում մրցանակի է արժանացել Ալեխանդրո Սանզի #Eldisco-ն:
«Լավագույն սաունդթրեք» անվանակարգում հաղթել է Լեդի Գագայի և Բրեդլի Կուպերի A Star Is Born-ը: