Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ և խնդրել վերջինիս, որպեսզի միջնորդի դեր ստանձնի Անկարայի և Կիպրոսի հույների միջև:
Նշվում է, որ Անաստասիադիսը դիմել է Մերկելին, որպեսզի հունվարի 24-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Ստամբուլում կայանալիք հանդիպմանը քննարկի նաև Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում Թուրքիայի կողմից իրականացվող հորատման աշխատանքների հարցը:
Կիպրոսի նախագահը նաև խնդրել է, որ Մերկելը հորատման աշխատանքները դադարեցնելու շուրջ իր ուղերձը փոխանցի Թուրքիային:
Հունվարի 23-ին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը աշխատանքային այցով մեկնել է Ստամբուլ: