Խորհրդարանը քննարկեց «Տիեզերական գործունեության մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն ընդգծեց՝ տիեզերական հետազոտությունների և արդյունաբերության ոլորտի զարգացման, տնտեսապես շահավետ օգտագործման համար անհրաժեշտ է կանոնակարգել տիեզերական գործունեությունը։
«ՀՀ-ում տիեզերական գործունեությունը կանոնակարգված է միայն միջազգային իրավունքի նորմերով։ Տիեզերական գործունեության մասին օրենքով նախագծով կարգավորվում է ՀՀ-ում տիեզերական գործունեության կազմակերպման և իրականացման հետ հարաբերությունները։ Նշվում է, որ տիեզերական օբյեկտները և տեխնիկան օրենքի համաձայն ենթակա են պարտադիր գրանցման։ Սահմանվում են տիեզերական գործունեություն, տեխնիկայի, օբյեկտների, ենթակառուցվածքների և տիեզերական տարածության հասկացությունները»,-նշեց Հակոբ Արշակյանը։
Նախարարը նաև հավելեց, որ նախագծով այս ոլորտում գործունեության համար նախատեսվում է տարեկան 10 մլն դրամ պետական տուրք։