Foto

2019 թ. ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունն արձանագրել է մաքսային իրավախախտման 202 դեպք

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունն 2019թ. ընթացքում արձանագրել է մաքսային իրավախախտումների 202 դեպք, ինչը 2018 թվականի համեմատությամբ ավելի է 22%-ով (165 իրավախախտում 2018 թվականին): 146-ը մաքսանենգության դեպքեր են, որոնցով հարուցվել են քրեական գործեր, իսկ 56 դեպքով սկսվել է վարչական վարույթ: Այս մասին հայտնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Մաքսային իրավախախտումներից գերակշռում են թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մաքսանենգության դեպքերը (70%-ը):

Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը 2019թ. հայտնաբերել է թմրամիջոցների տարանցիկ տեղափոխման 6 դեպք: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։