Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ն ազատվեց տեխնոլոգիական սարքավորումների, հումքի ներմուծման մաքսատուրքից։ Այս մասին համապատասխան որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։
Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց՝ այս բաղադրիչով նախատեսվում է, որ առաջիկա երեք տարիների ընթացքում ընկերությունը Իրանի Իսլամական Հանրապետությունից պետք է ներմուծի 12 հազ. տոննա կաթնային սերուցք, որը պետք է օգտագործի սերուցքային կարագի արտադրության համար։
Նախարարը հավելեց, որ տեղական արտադրողների հետ նախապես քննարկել են՝ արդյոք կաթնամթերքի այս տեսակ ներմուծմանն արտոնություն տալը տեղական արտադրողներին վնասում է, թե ոչ. «Ունենք հավաստիացումներ, որ ներքին պահանջարկն այնպիսին է, որ նման ներմուծումը չի կարող ազդել կաթի շուկայի առաջարկի վրա»,-ասաց Տիգրան Խաչատրյանը։
Արտոնության սահմանման դեպքում ընկերությունը կստանա մաքսատուրքից ազատման 1.65 մլրդ դրամից ազատում, որից պետբյուջեի նվազումը 20.1 մլն դրամ է։