Foto

Տեսչական մարմինն Արարատի մարզի ձկնաբուծական լճերի գործով դիմել է դատախազություն

ՀՀ Վարչապետի կողմից համաձայնեցված գրաֆիկի համաձայն ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի գեոդեզիայի և հողօգտագործման վերահսկողության վարչությունը 2019թ. դեկտեմբեր ամսին ստուգումներ են իրականացրել ՀՀ Արարատի մարզի Հովտաշատ, Նորամարգ և Զորակ համայնքներում։
Համայնքներում իրականացված փաստաթղթերի ստուգմամբ պարզվել է, որ սխալ են կազմված համայնքների հողային հաշվեկշիռները, որոնք հետագայում դառնում են մարզի և այնուհետ հանրապետության հողային հաշվեկշռի մի մասը։