ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը հարց բարձացրեց գազի սակագնի հետ կապված, նշելով թե օրերս հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը, որը կոչված է զսպելու հանրության համար հնարավոր գների բարձրացումը , հայտարարեց, որ «Գազպրոմ» ընկերությունը պատրաստվում է հայտ ներկայացնել գազի գինը թանկացնելու մասին։
«Շատ լավ գիտենք, որ Ռուսաստանը գազի գինը մշտապես օգտագործում է նաև որպես քաղաքական գործիք։ Ի՞նչ է տեղի ունենում այս ուղղություններով՝ նախ հայտարարվում են, որ գազի գինը սահմանինչի թանկանա, բայց կարող է այդպիսի հայտ ներկայացվել սառողին և հասկանանք, թե հայ-ռուսական հարաբերություններում ի ՞նչ վիճակ է և արդյոք այս դեպքում ևս այն օգտագործվում է որպես քաղաքական գործիք»,- Արման Բաբաջանյանի հարցին ի պատասխան փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասաց․«Ինչ վերաբերում է սահմանին գազի գնին, ապա այո, 2020 թվականի համար գազի գինը սահմանին չի փոփոխվելու։ Ինչ վերաբերում է սակագնին, թե ինչ սակագին կարող ենք ունենալ Հայաստանում, ապա կա պնդում, որ ներդրումային ծրագիր իրականացնելու, որի նպատակն է գազը անխափան, անվտագն և արդյունավետ մատակարարելու համար անհրաժեշտ են ներդրումներ։ Ընդորում քննարկումները և հաշվարկները վերջիններս իրականացնում են տասը տարվա կտրվածքով, դա միանգամյա խնդիր չէ։ Իհարկե, կան տարաձայնություններ և մենք չենք ասել, որ համաձայն ենք կամ հայտ կներկայացվի, մենք հայտարարել ենք` չենք բացառում, որ ապրիլի մեկից հետո հայտ կներկայացվի։ Մեր բոլոր հարցերի պատասխանները կստանանք այն դեպքում, երբ հայտ կներկայացվի և բանականաբար մեր առարկություները և մտահոգությունները կներկայացնենք այն ժամանակ»։
Vesti.am