ԱԺ պատգամավոր Լուսինե Բադալյանի դիտարկմանը, թե վերջին երկու օրը շատ թեժ է ԱԺ-ում և այսօր ԱԺ-ում չընդունվեց Երևանի քաղաքապետարանին արված նվիրատվությունների մասով քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին ԱԺ որոշման նախագիծը։ Արդյո՞ք սա սահմանադրական և քաղաքական մակարդակում հետընթաց եք համարում , ինչպես քանիցս նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, հարցին ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց․ «Իհարկե, երբ քննիրչ հանձնաժողովի համար անհրաժեշտ ստորագրությունները հավաքվեց և նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այս թեմայի շուրջ քննարկում է ունեցել և ԱԺ նախագահը ևս արել է համապատասխան հայտարարություն ԱԺ կանոնակարգ օրենքով քննիչ հանձնաժողովի վերաբերյալ , ինչը ըստ էության արտահայտել է մեր քաղաքական թիմի ընդհանուր քաղաքական կամքը՝ ընդդիմությունը պետք է հնարավորություն ունենա օգտվել բոլոր հնարավորություններից և լծակներից։ Դրանից հետո Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունն իրավական վերլուծություն է արել և եկել է այն եզրակացության , որ քննիչ հանձնաժողով չի կարող ձևավորվել, ինչո՞ւ, որովհետև այդպիսի հանձնաժողովի ձևավորումը չի համապատասխանում ՀՀ Սահմանադրությանը և Հայաստանի օրենսդրությանը, որովհետև Երևանի քաղաքապետարանն ունի իր խորհրդարանը ՝ ի դեմս ավագանու։ Երբ , որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունն ինձ ուղարկել է վերլուծությունը, ես դրա մասին տեղյակ եմ պահել ԱԺ նախագահին և ուղարկել եմ իրավական վերլուծության Արդարադատության նախարարություն։ Այնտեղից ինձ ներկայացրել են գրավոր տեղեկանք՝ վերլուծություն և ասել են , որ Երևանի ավագանու հիմնավորումներն իրավական են , ճշգրիտ են։ Այս իրավիճակում մենք երկու ինֆորմացիան ընդունել ենք, որպես ի գիտություն և քաղաքական որոշումը եղել է այն , որ մենք պետք է գնանք իրավական ճանապարհով»։
Vesti.am