ԱԺ-ում քննարկվում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունելու մաիսն հարցը։
Հիմնական զեկուցող ԱԺ պատգամավոր Արմեն Եղիազարյանը տեղեկացրեց, որ իր կողմից առաջարկ է եղել կատարել փոփոխություններ Քաղաքացիական կացության ակտերի մասին օրենքում՝ այն է ծննդյան վկայականներում ավելացնել սեռ բառը, որպեսզի այսուհետ պարտադիր լինի ծննդյան վկայականներում ամրագրված լինի երեխաների սեռը, քանի որ այս պահին այդ դաշտը բաց է։
« Հանձնաժողովում քննարկումների ժամանակ եղան տեխնիկական բնույթի առաջարկություն, նախագիծը խմբագրվեց և այն ունի հետևյալ տեսքը․
Հոդված առաջին՝ Քաղաքացիական կացության ակտերի մասին ՀՀ 2004 թվականի դեկտեմբերի 8-ի ՀՕ 9 օրենքի 22 հոդվածի առաջին մասի «ա» կետը շարադրել նոր խմբագրությամբ։ Այն է՝ երեխային անունը, հայրանունը, ազգանունը, սեռը, ծնողների փոխադարձ համաձայնությամբ և ցանկությամբ նաև ազգությունը, ծննդյան վայրը և ժամանակը։ Հոդված երկրորդ՝ Օրենքի 23-րդ հոդվածի «ա» կետը ազգանունը բառից հետո լրացնենքսեռ բառով։ Խնդիրը ծագել է նրանից , որ մեր ծննդյան վկայականների թարգմանության ժամանակ արտերկրում մեր քաղաքացիները ունենում են խնդիրներ, քանի որ չկա ամրագրված սեռը»,- նշեց Արմեն Եղիազարյանը։
Vesti.am