Foto

Ռաֆիկ Գրիգորյան․ Տեղի է ունենում ոչ թե բովանդակային, այլ օրենքի ավելի հստակեցում

ԱԺ-ում քննարկվում է Կառավարության կողից ներկայացված «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին և
«Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթները երկրորդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։

Հիմնական զեկուցող Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը նշեց, որ օրենքի փոփոխությունների տրամաբանությունը հետևյալն է, որ վարչապետին կամ կառավարությանը ենթակա մարմինների կամ դրանց պաշտոնակատար անձանց, ինչպես նաև մարզպետների վարչական ակտերը բողոքարկման լինեն միայն ընդունած մարմնի կարգով կամ դատական կարգով, այլ ոչ ուղարկվեն վարչապետին կամ կառավարությանը։
«Ինչպես առաջին ընթերցման ժամանակ էինք քննարկել, բովանդակային փոփոխություն տեղի չի ունենում, այլ տեղի է ունենում օրենքի ավելի հստակեցում, քանի որ կան տարբեր այլ իրավական ակտեր, որտեղ նախատեսված է վերադասության կազմով բողոքարկման հնարավորությունը, իսկ այս դեպքում վարչապետին և կառավարությանը նշված մարմինների ակտերի բողոքարկման նպատակահարմարությունը և իրավաչափությունը առկա չէ »,- տեղեկացրեց Ռաֆիկ Գրիգորյանը։

Vesti.am