«Ես անընդհատ հիշում եմ , որ ընդդիմությունը խոսում է, թե իշխանության վիճակը վատա ու հեսա այս ամսին կտեսնեք ինչ է լինելու, մինչ այդ խոսում էին հոկտեմբեր ամսվա մասին, հիմա, եթե չեմ սխալվում մայիս ամիս է տեղափոխվել։ Ես հուսով եմ՝ իմ պայծառ ապագայի մասով կանխատեսումները ճիշտ կլինեն, որովհետև այս մասով հաստատ սխալ են։ Ամեն դեպքում պարոն Մարուքյան շնորհակալ եմ նման բարիդրացիական կանխատեսման համար»,- այս մասին ԱԺ յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի առաջին նիստի ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը։
Նա հավելեց․ «Բովանդակային ասվել է, որ դուք ՍԴ-ից «բխող», ՍԴ որոշմանը հակասող նախագիծ եք բերել։ Իմ ունեցած տվյալներով կառավարությունը ՍԴ որոշումներից իրապես առանց չակերտների բխող նախագիծը ներկայացնելու է և առաջարկել է, որ ոչ թե միայն իրենք բերեն, այլ համատեղ աշխատենք, այդ թվում ձեր ֆրակցիայի ներկայացուցչին է այդ առաջարկն արվել, և երբ դուք ասում եք կտեսնեք, որ նույն բանն են բերելու, կտեսնեք՝ կբերեն տեքստերը կդնենք կհամեմատենք և եթե նույն բանը չեղավ պարոն Մարուքյան ես մեկ այլ բովանդակային ելույթ եմ ձեզանից ակնկալում»։
Vesti.am