Foto

Հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 80 անգամ

Հունվարի 12-ից 18-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շուրջ 80 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով  ավելի քան 650 կրակոց: Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: