Foto

Ուկրաինայի նախագահը չի ընդունել վարչապետի հրաժարականը

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին չի ընդունել վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկի հրաժարականը: «Հիմա երկիրը տնտեսական ու քաղաքականապես ցնցելու ժամանակը չէ: Դուք գիտեք, ես որոշել եմ ձեզ ու ձեր կառավարությանը հնարավորություն տալ», – ասել է Զելենսկին:

Զելենսկին Գոնչարուկի առաջ մի քանի խնդիրներ է դրել, որոնք վերաբերում են կառավարության աշխատանքի օպտիմալացմանը, նախարարների ու պետական ընկերությունների ղեկավարների արդար աշխատավարձին, արդյունքների չհասացած նախարարներին հեռացնելուն: