Իրաքի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավաը հայտարարել է, որ Բաղդադում և Իրաքի այլ քաղաքներում, առաջիկա ուրբաթ օրը տեղի են ունենալու հակաամերիկյան լայնածավալ բողոքի ցույցեր:
Նա հավելել է, որ ցուցարարները բողոքելու են ԱՄՆ-ի քաղաքականությունների և Իրաքում այդ երկրի զորոժի ներկայության դեմ:
Չորեքշաբթի օրը, ԻՌՆԱ-ին տված հարցազրույցում, Հաշեմ Ալքանդին նշել է, որ ցույցի անցկացման կոչը ժողովրդին ուղղել են Դիմադրություն ուժերը և Իրաքի քաղաքական խմբավորումները: Ալքանդին հավելել է. «Բողոքի ցքույցերի մասնակիցներն իրենց բողոքը կհայտնեն Ւրաքում ԱՄՆ-ի ռազմական ներկայության դեմ»:
«ԱՄՆ-ը և ողջ աշխարհը հաջորդ ուրբաթ կտեսնեն, որ Իրաքում ամերիկյան զորուժի ներկայությանը դեմ են ոչ միայն քաղաքական խմբավորումներն այլ ամբողջ երկրի ժողովուրդը». ասել է նա: