Դատախազությունը ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի հաղորդումն ուղարկել է ՀՔԾ՝ նյութեր նախապատրաստելու։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեցին Դատախազությունից, սակայն ՀՔԾ-ից դժվարացան ասել քրեական գործ հարուցվել է, թե ոչ՝ խոստանալով տեղեկատվություն տրամադրել ավելի ուշ։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 25-ին Արսեն Բաբայանը բաց նամակով դիմել էր ՀՀ գլխավոր դատախազին՝ մեջբերելով ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի դեկտեմբերի 24-ի ֆեյսբուքյան գրառումը՝ նշելով, որ դրանում առերեւույթ արարքում առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներ՝ դատավորին անհարկի մեղադրելով առանձնապես ծանր հանցագործություն կատարելու մեջ։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։