Foto

Տիգրան Խաչատրյան. Հայաստանը ներդրողի տեսանկյունից գնահատվում է որպես ավելի բարենպաստ և ավելի քիչ ռիսկային երկիր

«2020 թվականը շատ լավ տարի է, քանի որ այն կառուցված է 2019 թվականի լավ հիմքի վրա։ Արդեն հրապարակումներ եղել են այն մասին , որ 11 ամիսների արդյունքներով մենք ունենք 7,5 տոկոս տնտեսական ակտիվություն և քիչ կարևոր չէ հատկապես արդյունաբերության աճը՝ 9,3 տոկոս, ներքին առևտրաշրջանառությունը ունեցել է 9,2 տոկոս աճ, շինարարությունը՝ 4,5 տոկոս և արտահանումը աճել է 9 տոկոսով»,- այս մասին ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։
Նախարարի դիտարկմամբ՝ արդեն կարող ենք ասել , որ կունենանք 7,5 տոկոս տնտեսական աճ, որը չափազանց կարևոր ձեռքբերում է մեկ ու կես տարվա աշխատանքների ամփոփման արդյունքում։

«Ուզում եմ առանձնացնել և կարևորել երկու հեղինակավոր միջազգային կազմակերպությունների՝ «Մուդիս»-ի և «Ֆիթչ»-ի կողմից հրապարակված վարկանիշերը Հայաստանի վերաբերյալ, որոնք մեկ աստիճանով բարձր էին նախորդ գնահատման համեմատությամբ։ Սա նշանակում է, որ Հայաստանը ընդհանուր առմամբ ներդրողի տեսանկյունից գնահատվում է որպես ավելի բարենպաստ և որպես ավելի քիչ ռիսկային և որ Հայաստանում միջազգային ներդրողի աչքերով ավելի հուսալի և նպաստավոր են դարձել»,- նշեց Տիգրաn Խաչատրյանը։

Vesti.am