ՀՀ կառավարությունը հայտարարում է սահմանդրական բարեփոխումների մեկնարկը, Արդարադատության նախարարությունը սկսում է ձևավորել համապատասխան հանձնաժողով և ներկայացրել է մասնակիցների անհրաժեշտ որակավորման պայմանները:
Հայտարարության մեջ նշված են այն պայմանները, որոնց պետք է բավարարեն թեկնածուները և նրանց ընտրության չափանիշները: Ծանոթանալով հայտարարությանը՝ մի շատ կարևոր համգամանքի վրա եմ ուզում ուշադրություն հրավիրել: Խոսքը հավասար փորձ և հմտություններ ունեցող թեկնածուների միջև ընտրության մեխանիզմի մասին է: Ահավացիք՝ հայտարարության 13-դ կետը. «Երկրորդ փուլում գնահատվում է հայտ ներկայացնողի գործունեությունը՝ սահմանադրական բարեփոխումների գործընթացին առնչվող բնագավառներում իրականացված կամ մասնակցած ծրագրերի կամ հրապարակված աշխատանքների կամ կատարված հետազոտությունների վերաբերյալ տեղեկությունները: Երկրորդ փուլում նախապատվությունը տրվում է սահմանադրական բարեփոխումների գործընթացին առնչվող բնագավառներում առավել մեծ փորձառություն ունեցող կազմակերպություններին և անձանց (հաշվի են առնվելու իրականացված կամ մասնակցած ծրագրերի, հրապարակված աշխատանքների, կատարված հետազոտությունների բնույթը, քանակը, ճանաչվածության աստիճանը, գրանցած արդյունքները):
Թեկնածուների միջև ընտրություն կատարող մարմինը՝ Արդարադատության նախարարությունը այնպիսի չափանիշներ է առաջադրում, որնց մի մասն անչափելի է: Օրինակ՝ ինչպես չափել ճանաչվածության աստիճանը և գրանցած արդյունքները: Հաշվի առնելով երկրում վարվող կադրային քաղաքականությունը՝ դժվար չէ կռահել, որ հենց այս չափանիշներն են լինելու հիմնական սելեկտիվ գործիքը, որի օգնությամբ սահմանադրական բարփոխումների հանձնաժողովից «կմաղվեն» իշխանություններին ոչ ցանկալի հասարակական կազմակերպություններն ու մասնագետները:
Թեև հիմա դժվար է կանխատեսումներ անելը, բայց այն գործիքակազմը, որը հիմա օգտագործվում է ՍԴ դատավորների, դպրոցների կամ այլ պետռական հիմնարկների անցանկալի ղեկավարների նկատմամ ճնշումների համար, սահմանադրական հանձնաժողովի անդամների ընտրության կարգում նման սելեկտիվ գործիքի առկայությունն արդեն մտահոհության տեղիք է տալիս: