Foto

Դավիթ Անանյան․2018 թվականը համարվում է հեղափոխական տարի ոչ միայն քաղաքական, այլ նաև հարկային եկամուտների ճանաչման իմաստով

«Բյուջետային քննարկումների ժամանակ, ցանկացած նախորդող տարվա ընթացքում ապրիլ-նոյեմբեր ժամանակահատվածում տեղի է ունենում բյուջետային քննարկումներ։ Դրանք իրենցից ներկայացնում են պետական բյուջեի հաջորդ տարվա ծախսային ծրագրերի և եկամուտների ցուցանիշների պլանավորում-քննարկում, որի արդյունքում ընդունվում է բյուջեն հաջորդ տարվա պետական բյուջեն»,- այս մասին հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։

ՊԵԿ նախագահը նշեց, որ նախորդ տարի երբ, որ ամփոփում էին 2018 թվականի կատարողականը մի շատ կարևոր հայտարարություն են արել և նշել, որ 2018 թվականը համարվում է հեղափոխական տարի ոչ միայն քաղաքական իմաստով այլ նաև հարկային եկամուտների ճանաչման և ընդհանրապես հաշվառման իմաստով։

«Օրենսդրական փոփոխություններից հետո կկարողացանք սկսել հարկ վճարողների հանդեպ նախկին ժամանակշրջաններում գոյացրած հին դեբետների կամ ավելացված արժեքի հարկի հին դեբետային պարտքի վերադարձի մի գործընթաց։ Ասել ենք, որ դրանք օգոստոսի 31-ի դրությամբ կազմել է շուրջ 56․4 մլրդ դրամ և հոկտեմբերից մեկնարկած վերադարձի գործընթացի արդյունքում, մենք հարկ վճարողներին մինչև դեկտեմբերի 31-ը կարողացել ենք վերադարձնել ավելացված արժեքի հարկի հին դեբետային պարտքերի գծով 42․8 մլրդ դրամ»,- ասաց Դավիթ Անանյանը։

Vesti.am