Foto

ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը շնորհավորել է Արմեն Մելիքբեկյանին

ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը շնորհավորել է Արմեն Մելիքբեկյանին ՀՖՖ նախագահ ընտրվելու կապակցությամբ, գրում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը: «Հարգելի նախագահ, հարգելի Արմեն, Շնորհավոր Ամանոր: Ինձ համար  հաճելի է, որ այս տարվա առաջին նամակներից մեկով շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ ընտրվելու կապակցությամբ… …Մաղթում եմ լուրջ հաջողություններ այս պաշտոնում: Այն Ձեզ կբերի երջանիկ պահեր և նոր մարտահրավերներ: Ձեր բնատուր հետաքրքրասիրությունը և սահմանած բարձր նշաձողը, որոնք կարևորվում էին Ձեր նախկին գործունեության՝ մարզական լրագրության բնագավառում, ինչպես նաև անսահման սերը ֆուտբոլի նկատմամբ անշուշտ կօգնեն Ձեզ, որպեսզի բացահայտեք և իրացնեք նորանոր հնարավորություններ», – աված է ՈՒԵՖԱ-ի նախագահի շնորհավորական ուղերձում: ՈՒԵՖԱ-ի մի շարք անդամ ասոցիացիաների նախագահները ևս շնորհավորել են Արմեն Մելիքբեկյանին ՀՖՖ նախագահ ընտրվելու կապակցությամբ: