Foto

Բաքվում Զելենսկին և Ալիևը խոսել են ԼՂՀ հակամարտության մասին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր Բաքվում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Ուկրաինան ու Ադրբեջանն աջակցում են միմյանց «ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վերականգնման հարցերում»:
Այս մասին տեղեկացնում է unn.com.ua կայքը, փոխանցում է Թերթ.am-ը:
 
«Այսօրվա զրույցի կարևոր թեման ազգային և տարածաշրջանային անվտանգության ապահովումն էր: Առաջին հերթին խոսքն Ուկրաինայի արևելքում ընթացող պատերազմի և Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին է: Մենք մշտապես աջակցում ենք միմյանց մեր պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վերականգնման հարցում՝ ըստ միջազգայնորեն ճանաչված սահմանների»,-հայտարարել է Զելենսկին:
 
Նրա խոսքով՝ պետությունները շարունակում են այդ ուղղությամբ աշխատանքը՝ ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ միջազգային հարթակներում: