Հիմք ընդունելով 2019 թվականին՝ ՀՀ մի շարք համայնքներում, ըստ անհրաժեշտության, ստուգումներ իրականացնելու վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից համաձայնեցված գրաֆիկը՝ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի գեոդեզիայի և հողօգտագործման վերահսկողության վարչության աշխատակիցները 2019թ․ նոյեմբերի 21-ից 27-ը ներառյալ, ՀՀ հողային օրենսդրության պահանջների պահպանման համապատասխանության վերաբերյալ, ըստ անհրաժեշտության, ստուգումներ են իրականացրել Արագածոտնի մարզի Կոշ համայնքում։
Համայնքում իրականացված փաստաթղթերի ստուգմամբ պարզվել է, որ սխալ է կազմված համայնքի հողային հաշվեկշիռը, որն էլ հետագայում կազմում է մարզի և այնուհետև հանրապետության հողային հաշվեկշռի մի մասը: